The future of virtual and augmented reality travel storytelling.

We are virtualizing the world by capturing immersive 360 photos and 360 videos, together with the unique stories to bring you an enchanting travel experience to be booked before you go (VR) and while you are there (AR).

2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն / 2018 FIFA World Cup
Հուշադրամը նվիրված է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը հյուրընկալող երկիրն է Ռուսաստանի Դաշնությունը:
ՖԻՖԱ-ի մրցաշարերը հաճախ արժանանում են դրամանիշեր թողարկող կազմակերպությունների ուշադրությանը: Միջազգային ճանաչում ստացած ֆուտբոլային իրադարձություններն արտացոլվում են հուշադրամների թողարկումներում, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ֆուտբոլի երկրպագուների և դրամանիշերի հավաքորդների շրջանում: «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամը շարունակում է 1998 թ. (Ֆրանսիա), 2006 թ. (Գերմանիա) և 2014 թ. (Բրազիլիա) ֆուտբոլի աշխարհի առաջնություններին նվիրված Հայաստանի Հանրապետության արծաթե հուշադրամների շարքը:

Դիմերես՝ ՀՀ զինանշանը:
Դարձերես՝ ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզն է և գնդակի պատկերը:

Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները:
Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

Անվանական արժեքը (դրամ) 100
Մետաղը, հարգը արծաթ 925
Քաշը (գ) 20,0
Տրամագիծը (մմ) 38.6
Քանակը (հատ) մինչև 5000
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
---
The collector coin is dedicated to 2018 FIFA World Cup hosted by the Russian Federation.
FIFA tournaments have repeatedly attracted attention of issuers of notes and coins worldwide. Collector coins often feature international football events and are of great interest among football fans and coin collectors. The collector coin “2018 FIFA World Cup” complements the series of silver collector coins of the Republic of Armenia dedicated to the FIFA World Cups of 1998 (France), 2006 (Germany) and 2014 (Brazil).

Օbverse: the coat of arms of the Republic of Armenia
Reverse: the map of the host-cities and the image of the ball.

Designed by MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze).
Minted in the Geiger Edelmetalle GmbH, Germany.

Face Value (dram) 100
Metal, fineness silver 925
Weight (g) 20.0
Diameter (mm) 38.6
Quantity (pcs) up to 5000
Edge ribbed
Quality proof

Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ / Centenary of Sardarapat battle
Սարդարապատի հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29: Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի դեմ հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների (Թովմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան, Արամ Մանուկյան, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյաններ, այլք) հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի արդյունքում:
Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հայկական ռազմական ավանդույթները: Ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ:
Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի անկախության համար պայքարի փայլուն էջերից է: Հաղթանակի շնորհիվ թուրքական զավթումից փրկվեց Արևելյան Հայաստանի մի մասը, և հնարավորություն ստեղծվեց վերականգնելու հայկական պետականությունը. 1918 թ. մայիսի 28-ին՝ բազմամյա ընդմիջումից հետո, հռչակվեց հայոց անկախ պետականության ծնունդը՝ կազմավորվեց Հայաստանի Հանրապետությունը:
Ի նշանավորումն Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի՝ 1968 թ. ճակատամարտի վայրում բացվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան):

Դիմերես` Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:
Դարձերես` Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը (դրամ)` 1000
Մետաղը, հարգը` արծաթ 925
Քաշը (գ)` 33,6
Տրամագիծը (մմ)` 40,0
Քանակը (հատ)` 500
Դրամաշուրթը` ատամնավոր
Որակը` պրուֆ
---
The heroic battle of Sardarapat took place in 21-29 May, 1918. The victory over the Turkish army that had invaded Eastern Armenia was achieved due to the heroic struggle of regular Armenian military units under a skilled leadership of Armenian commanders (Tovmas Nazarbekyan, Movses Silikyan, Aram Manukyan, Daniel Bek-Pirumyan and Poghos Bek-Pirumyan, and others) and voluntary military forces.
The battle of Sardarapat revealed Armenian military traditions in a best way. Representatives of all strata of the Armenian society – village inhabitants, intellectuals, clergymen and craftsmen – took part in the battle.
The battle of Sardarapat is one of the remarkable pages in the history of the Armenians’ struggle for independence. The victorysecured the deliverance of a part of Eastern Armenia from the Turkish invasion, and this was an opportunity to restore the Armenian statehood. On May 28, 1918, after a long-year time interval, Armenia was proclaimed an independent statehood that gave birth to the Republic of Armenia.
In 1968, in commemoration of the victory in the Sardarapat battle, a memorial was erected on the battlefield (architect: R. Israelyan).

Obverse: a bell tower of the memorial to the Sardarapat heroic battle against the background of the battle map.
Reverse: a sculptural image of an eagle from the path of the memorial to the Sardarapat heroic battle.

Designed by Harutyun Samuelian.
Minted in the Lithuanian Mint.

Face Value (dram): 1000
Metal, fineness: silver 925
Weight (g): 33,6
Diameter (mm): 40.0

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ / 100th Anniversary of the First Republic of Armenia
1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հանրապետության հռչակմանը նախորդել էին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ մի քանի հարյուր տարի անց հայժողովուրդը կարողացավ վերականգնել պետականությունը:
1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, իսկ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն` մի քանի օր անց հրապարակելով հաղորդագրություն, որով հռչակվեց հայկական պետության անկախությունը, և հիմնվեց Հայաստանի ժողովրդավարական հանրապետությունը:
Չնայած երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին` նորանկախ հանրապետության իշխանությունները պետականաստեղծ գործունեություն ծավալեցին. ձևավորվեցին պետական խորհրդանիշները՝ հանրապետության զինանշանն ու դրոշը, թողարկվեցին հայկական թղթադրամներն ու դրոշմանիշերը, հիմնադրվեցին գիտակրթական, բարեգործական հաստատությունները:
Անբարենպաստ տնտեսական պայմանները, Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար հայ գաղթականներն ու համատարած սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումը, հարևան երկրների նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռում հանրապետության իշխանություններին ստեղծելու կայուն պետություն։
Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը, և չնայած կարճ կյանքին` նրա դերնանգնահատելի է հայոց պետականությունը վերագտնելու գործում:

Դիմերես` Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:
Դարձերես` Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը:

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:


Անվանական արժեքը (դրամ)` 5000
Մետաղը, հարգը` արծաթ 9250
Քաշը (գ)` 168,1
Տրամագիծը (մմ)` 63.0
Քանակը (հատ)` 300
Դրամաշուրթը` հարթ, համարակալված
Որակը`պրուֆ
----
The First Republic of Armenia was proclaimed on 28 May, 1918.
The proclamation of the Republic was preceded by heroic battles in Sardarapat, Bash-Aparan and Gharakilisа owing to which after a centuries-long break the Armenian statehood was restored.
On 26 May, 2018 the Transcaucasian Seim was abolished, and on 28 May the Armenian National Council announced itself a supreme and the only power of the Armenian provinces and a few days later published the communication by which the independence of the Armenian state was proclaimed and the Armenian Democratic Republic was founded.
Despite the socio-economic hardships the country was facing that time, the authorities of the newly independent republic embarked on a vast range of activities for the state-building. That included creation of state symbols – the coat of arms and the flag of the republic, issuance of Armenian banknotes and stamps, establishment of scientific and educational and charitable institutions.
Unfavorable economic conditions, thousands of Armenian refugees who survived the Armenian Genocide, general starvation, blockade of transportation ways and aggressive policy of the neighboring countries deprived the republic authorities of the possibility to create a stable state.
The First Republic of Armenia held out till 2 December, 1920, and irrespective of the short life the role of this Republic in the recreation of the Armenian statehood is invaluable.

Obverse: the coats of arms of the first Republic of Armenia and the third Republic of Armenia.
Reverse: the image of the government building of the first Republic of Armenia.

Designed by Lusine Lalayan.
Minted in the Lithuanian Mint.

Face Value
Face Value (dram): 500
Metal, fineness: silver 925.
Weight (g): 168,1
Diameter (mm): 63.0
Quantity (pcs): 300
Edge: even, numbered
Quality: proof

Հարթաքանդակ
Օրբելյանների զինանշան: Արծիվ, որի ճանկերում եղնիկ է:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ / FINANCIAL SYSTEM AND SUPERVISION
ՀՀ-ում ֆինանսական ծառայություններ մատուցելու համար կազմակերպությունը նախ պետք է լիցենզավորվի ԿԲ-ի կողմից, աշխատելիս` պահպանի Գլխավոր դրամատան սահմանած տնտեսական նորմատիվներն ու այլ սահմանափակումներ: Գործունեության ընթացքը ենթակա է վերահսկողության, խախտումների դեպքում կիրառվում են պատժամիջոցներ: Կանոնները տարածվում են ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների վրա` առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գրավատներ, արժեթղթերի համակարգ, պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կառույցներ, անգամ արտարժույթի առքուվաճառք իրականացնող փոխանակման կետեր:
Համակարգի ընդհանուր կայունությունը, հուսալիությունն ու բնականոն աշխատանքն ապահովելու համար Կենտրոնական բանկը ֆինանսական բոլոր տիպի ծառայություն մատուցողների համար առանձին-առանձին սահմանում է կարգավորիչ նորմատիվներ և վարքագծի կանոններ: Ֆինանսական արձանագրված ցուցանիշների հետ դրանց համեմատության արդյունքում էլ բացահայտվում են ռիսկերը և անմիջապես իրականացվում կանխարգելիչ միջոցառումներ: Ֆինանսական կազմակերպությունների վերահսկողությունը
Հայաստանում իրականացվում է երկու եղանակով.

ա) տեղերում ստուգումների` on-site, և
բ) հեռակա վերահսկողության` off-site, տարբերակներով:
---
The law requires that in order to render financial services in the country, an organization must first obtain a license issued by the CBA, and while operating, it must ensure compliance with prudential standards and other limitations defined by the CBA. The process of operation is subject to supervision, and in the event of violations, penalties shall be applied. The rules extend onto all financial market participants: commercial banks, credit organizations, insurance companies, pawnshops, securities markets, processing and clearing organizations, and even, currency exchange offices. With the view of ensuring general stability, reliability and normal operation of the system, the CBA has established regulation standards and rules of business conduct for providers of all types of financial services.
In the result of comparing the recorded financial indicators with the defined standards, risks are detected and prompt preventive measures are taken. Supervision of financial organizations in Armenia is carried out in two ways:

b) On-site inspections, and
c) Off-site supervision.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ» / "LETTERS OF ARMENIAN ALPHABET"
Շարքը նվիրված է հայոց այբուբենին և ներառում է 39 ոսկե և 39 արծաթե հուշադրամներ` յուրաքանչյուրը «պրուֆ» և «լավացված» որակների:
Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարզերես` հայոց այբուբենի յուրաքանչյուր տառը:
Էսքիզների հեղինակ` Արմեն Քյուրքչյան:
Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
---
The series of «Letters of Armenian Alphabet» collector coins consist of 39 gold coins, where each one is dedicated to a single letter of the Alphabet.
Obverse of the coins depicts the coat of arms of the Republic of Armenia and a nominal value. Reverse of the coin depicts a single letter of the Alphabet.
The coins have certificates of authenticity and are placed in the presentation boxes.
Designed by Armen Kyurkchyan. Minted in the Royal Dutch Mint.
In circulation since 20.11.2013.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ / INTERNATIONAL RESERVES OF ARMENIA
Աշխարհի բոլոր երկրներն ունեն միջազգային պահուստներ:
Պահուստների ձևավորման հիմնական նպատակներից են պետության արտաքին վճարումների կամ արտաքին առևտրի պակասուրդի ուղղակի ֆինանսավորումը, ինչպես նաև ազգային արժույթի փոխարժեքի վրա այդ պակասուրդի ազդեցության անուղղակի կարգավորումը:
1994
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրումից անմիջապես հետո սկսվեց Հայաստանի միջազգային պահուստների ձևավորման ու կառավարման գործընթացը: Դրամավարկային ու արժութային քաղաքականությունների անխափան իրականացումն ապահովելու նպատակով որոշում կայացվեց ոսկով և արտարժույթով միջոցներ կուտակել:
Միջազգային պահուստները բաղկացած են լինում թանկարժեք մետաղներից, արտարժութային միջոցներից և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հատուկ փոխառության իրավունքից (ՀՓԻ):
Պահուստների կառավարման հիմնական պահանջներն են`
• Անվտանգություն
• Իրացվելիություն
• Եկամտաբերություն
Հայաստանի միջազգային պահուստների կառավարումն իրականացնում է Կենտրոնական բանկը: Հայաստանի միջազգային պահուստները ներդրվում են hիմնական արտարժույթներով արտահայտված բարձր հուսալիություն ունեցող ֆինանսական գործիքներում։ Կենտրոնական բանկն առաջին հերթին ապահովում է երկրի միջազգային պահուստների անվտանգությունն ու իրացվելիությունը, նաև՝ եկամտաբերությունը։ Այսպիսով, Կենտրոնական բանկն է պատասխանատու ֆինանսական, մասնավորապես` վարկային, իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման համար։
---
All countries maintain international reserves.
International reserves serve many purposes. Particularly, international reserves accommodate state foreign currency payments. Also reserves serve as means of direct financing of external trade deficit and provide for indirect control over the impact external trade deficit may have on the value of domestic currency.
1994
Followed by the implementation of the national currency of Armenia, a decision was made to accumulate international reserves in the form of gold and foreign currency denominated assets, to facilitate the smooth implementation of monetary and exchange rate policies.
Conventionally, international reserves consist of foreign currency denominated assets, precious metals, and International Monetary Fund’s (IMF) Special Drawing Rights (SDR).
The main requirements to reserves management are:
• Security
• Liquidity
• Profitability
International reserves of Armenia are managed by the Central Bank.
International reserves are denominated in major foreign currencies and are invested in various financial instruments worldwide. While pursuing profitability, Central Bank highly prioritizes safety and liquidity of international reserves. Hence, the Central Bank
is responsible for managing financial risks, i.e. credit, liquidity, and market risks.

The Photo atelier in the city
Printing my photos and having hearshots here. :)
Always nice to go to visit Armen Gevorgyan there :)
tel. +37499234743
https://www.facebook.com/armgevphoto

Haghpat
Haghpat monastery is a UNESCO World Heritage Site. The complex includes St.Nshan, St.Grigor, St. AStvatsatsin (Khatunashen) churches, gavit, Hamazasp's chapel, matenadaran (manuscript center), belfry, dining hall, sepulchre-chapels and cross-stones.

ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / MONETARY POLICY
Կենտրոնական բանկը 2006 թվականից դրամավարկային քաղաքականությունն իրականացնում է գնաճի նպատակադրման ռազմավարության միջոցով, որի շրջանակներում Կենտրոնական բանկը փոփոխում է իր կողմից բանկերին հատկացվող կարճաժամկետ վարկի տոկոսադրույքը (վերաֆինանսավորման տոկոսադրույք):
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությամբ Կենտրոնական բանկը ազդում է բանկերի միմյանց հատկացվող կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքի վրա, որի ազդեցությունը փոխանցվում է գների վրա երեք հիմնական ճանապարհներով:.
1.Կենտրոնական բանկի տոկոսադրույքի ազդեցությունը վարկերի տոկոսադրույքի միջոցով
2.Կենտրոնական բանկի տոկոսադրույքի ազդեցությունը ավանդների տոկոսադրույքի միջոցով
3.Կենտրոնական բանկի տոկոսադրույքի ազդեցությունը փոխարժեքի միջոցով:
Դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու նպատակով ԿԲ-ն սկսեց հետևողականորեն կառավարել փողի առաջարկը, այն է՝ փողի բազան և փողի զանգվածը:
Փողի բազա` կբ-ից դուրս շրջանառվող կանխիկ եվ կբ-ում բանկերի միջոցներ
Փողի զանգված` բանկային համակարգից դուրս շրջանառվող կանխիկ և բանկերի կողմից ռեզիդենտներից ներգրավված ավանդներ
---
Since 2006 the Central Bank has adopted inflation targeting as a strategy of monetary policy. In this framework the Central Bank uses short-term interest rate (refinancing rate).
By changing the refinancing rate the Central Bank influences the short-term interbank loan interest rate, impacting the prices in three main ways.
1.Influence of the Central Bank refinancing rate through loan interest rate
2.Influence of the Central Bank refinancing rate through deposit interest rate leads to increase
3.Influence of the Central Bank refinancing rate through exchange rate.
With the view of implementing the monetary policy, the CBA started consistently handling the money supply, that is, the monetary base and the broad money.
Monetary base – currency outside the cba and funds of commercial banks with the cba
Broad money – currency outside the banking system and deposits attracted by banks from residents.

ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ / MONEY CYCLE IN THE REPUBLIC OF ARMENIA
1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը՝ դրամը: Որպես օրինական վճարամիջոց սկսում են շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500դրամ անվանական արժեքով թղթադրամները: Փոխանակման համար ընդունվում է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությունը:
2003-2004 թթ. շրջանառության մեջ են դրվում ՀՀ երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամանվանական արժեքով:
ՆՈՐ՝ 3-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՆԵՐԴՐՎԵՆ 2018Թ.
Թղթադրամների պաշտպանական հատկանիշները` https://www.cba.am/am/sitepages/ncbrabanknotescirculatedsecurity.aspx
---
The national currency, the dram, of 10, 25, 50, 100, 200 and 500 dram denomination was introduced on November 22, 1993, at an exchange rate of 200 ruble for one dram.
1-500 ruble denominated banknotes of the former Soviet Union of the 1961-1992 issue were allowed to co-circulate with the dram up until March 17, 1994.
In the period 2003-2004, the coins of the second series of 10, 20, 50, 100, 200 and 500 dram denomination were put into circulation.
MONEY OF THE NEW THIRD GENERATION WILL ENTER INTO THE TURNOVER IN 2018.
Banknotes security features: https://www.cba.am/en/sitepages/ncbrabanknotescirculatedsecurity.aspx

ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ / MONEY CIRCULATION
1917 թվականի մարտին՝ Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից հետո, տարածաշրջանում ստեղծվում է Անդրկովկասյան հատուկ կոմիտե:
1917 թվականի նոյեմբերին Անդրկովկասի խորհրդայնացման հակառակորդները Թիֆլիսում ստեղծում են Անդրկովկասյան կոմիսարիատ հայկական դաշնակցական, ադրբեջանական մուսաֆաթական, վրացական մենշևիկյան և ԷսԷռ-ական կուսակցությունների ներկայացուցիչներից: Ֆինանսների նախարար է ընտրվում Խաչատուր Կարճիկյանը:
1918 թվականի փետրվարի 5-ին Կառավարությունը սկսում է Անդրկովկասյան կոմիսարիատի բոների թողարկումը, որոնք ձևավորել էր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը։
1918 թվականի մայիսի 28-ին Անդրկովկասյան կոմիսարիատի կազմալուծումից հետո հռչակվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Հայաստանի ֆինանսների նորաստեղծ նախարարությունը երկրում դրամաշրջանառությունը կարգավորելու և դրամական «սովը» մեղմելու նպատակով որոշում է ժամանակավորապես, մինչ կտպագրվեին թղթադրամները, շրջանառության մեջ դնել 5-ից մինչև 10000 ռուբլի անվանական արժեքներով չեկերը։
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում ազգային արժույթը տպագրել Անգլիայում՝ 189 միլիոն ռուբլի ծավալով: Հետագայում բնակչությունը դրանք անվանեց «լոնդոնյան ռուբլիներ»:
1920 թվականի սկզբին տպագրվեցին 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները: Դրանք ձևավորել էին Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաջյանը` հայկական ճարտարապետությանը և մանրանկարչությանը բնորոշ ոճով։ 1920 թվականի ամռանը նոր թղթադրամների շարքը մտցվեց շրջանառության մեջ: Հետագայում Հայաստանում դրամի խիստ արժեզրկման պատճառով կառավարությունը որոշեց ռուբլու վերագնահատում կատարել։ 1 ռուբլի թղթադրամը հավասարեցվեց 100 ռուբլու չեկին:
Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թվականի օգոստոսից, հայկական չեկերի թողարկումը դադարեցվում է,և շրջանառության մեջ են դրվում հայկական խորհրդային դրամանիշերը:
1921 թվականին թողարկվել են 5 և 10 հազար ռուբլի անվանական արժեքներով թղթադրամներ:
1922 թվականին թողարկվել են 25, 100 հազար, 1 և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքներով թղթադրամներ, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով պարտագրեր:
1923 թվականին պատրաստվել է «մեկ չերվոնեց» անվանական արժեքով պարտագիրը, որը շրջանառության մեջ չի մտցվել:
---
In March 1917 after Russian February Revolution a special Transcaucasian committee was established in the region. In November 1917 counter-revolutionary forces set up Transcaucasian commissariat out of representatives of Armenian dashnaktsakan, Azerbaijanese musafat, Georgian menshevik and Socialist-Revolutionary parties. Khachatur Karchikyan was elected the Minister of Finance.
On February 5, 1918 the Government initiated issue of Transcaucasian commissariat bonds, designed by the architect Gabriel Ter-Mikelyan.
On May 28, 1918 after liquidation of Transcaucasian commissariat the First Republic of Armenia was declared.
Before the issue of new banknotes the newly established Ministry of Finance made a decision to put into circulation as a temporary legal tender, checks in denominations of 5 - 10000 roubles to regulate money circulation and slightly mitigate money famine.
Тhе Government of Armenia made a decision to print its national currency in London, with total amount of 189 million roubles. Later people started calling them “London roubles”.
In the beginning of 1920 banknotes in denominations of 50, 100 and 250 roubles were printed. Their design was made by Hakob Kodjoyan and Arshak Fetvajyan in the style of Armenian architecture and miniature. In summer 1920 the batch of new banknotes was put into circulation. Afterwards due to severe devaluation of Armenian money the Government decided to revaluate the rouble. 1 rouble banknote equaled to 100 rouble check.
Since 1921 issue of Armenian checks ceased and monetary units of Soviet Armenia were put into circulation.
In 1921 banknotes in denomination of 5 and 10 thousand roubles were issued.
In 1922 banknotes in denominations of 25 and 100 thousand, 1 and 5 million roubles as well as bills worth of 5 million roubles were issued.In 1923 a one chervonets bill was issued, but it was never put into circulation.

Դրամի ստեղծման պատմություն / History of Money
Ծոփքի և Կոմագենեի թագավորությունները.
Ծոփքը (հունարեն՝ Σοφηνή, Սոֆեն) Հին Հայաստանի նահանգներից էր Փոքր Ասիայի արևելքում՝ Եփրատ և Տիգրիս գետերի վերին հոսանքներում: Ծոփքի հայկական թագավորությունը հիմնվել է Ք.ա. III դարում:
Հայտնի են Ծոփքի հայոց թագավորների պղնձե մետաղադրամները, որոնք թվագրվում են Ք.ա. III դարի երկրորդ կեսով:
Անտիկ Հայաստանի դրամաթողարկման պատմության հետ առնչություն ունեն նաև Կոմագենեի թագավորության պղնձե դրամները, որոնց թողարկումը սկսվել է Միհրդատ I Կալինիկոսից (Ք.ա. 96-70 թթ.) և շարունակվել մինչև Ք.հ. I դարի երկրորդ կեսը։
Մեծ Հայքի Արտաշիսյանների թագավորությունը.
Մեզ են հասել Արտաշիսյան արքայատոհմի (Ք.ա. 189թ. – Ք.հ. 1թ.) թագավորների դրամները, որոնց մեծ մասը Տիգրան Մեծ արքայի (Ք.ա. 95-55թթ.) հատած դրամներն են։ Արտաշիսյանների դրամները թողարկվել են ըստ ատտիկյան չափակշռային համակարգի, որի հիմքում հունական դրախման էր։ Դրանք դրվագվել են Արտաշատի, Տիգրանակերտի, Անտիոքի, Դամասկոսի և այլ դրամահատարաններում։
I - VII դարերում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է
հիմնականում հարևան երկրների դրամներով` հռոմեական ու պարթևական, իսկ ավելի ուշ՝ նաև սասանյան ու բյուզանդական թողարկումներով։
Համապետական դրամների հետ միաժամանակ շրջանառվում էին նաև առանձին քաղաքային թողարկումները: Մեզ են հասել Ք.հ. I - II դարերում թողարկված` Արտաշատի քաղաքային պղնձե դրամները։
Բագրատունիների օրոք (885-1045 թթ.) հայկական դրամներ չեն հատվել՝ բացառությամբ այդ տոհմի Լոռվա ճյուղի Կորիկե Բ արքայի (1048-1100 թթ.) դրամների, որոնք տեսքով նման են նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամներին: Դրանք հայերեն գրությամբ մեզ հայտնի առաջին դրամներն են:
XI դարի վերջին Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին ստեղծվում է Կիլիկիայի հայկական պետությունը, որը նախ Մեծ իշխանություն էր (1080-1198 թթ.), ապա` թագավորություն (1198-1375 թթ.)։
Իշխանական շրջանում հատվել են միայն պղնձե, իսկ թագավորական շրջանում` պղնձե, արծաթե և ոսկե դրամներ։
Արծաթե դրամները եղել են տարբեր անվանական արժեքների՝ երկդրամ, դրամ և կեսդրամ։ Դրանք սկզբում բարձրորակ արծաթից էին, այնուհետև փոխարինվեցին ավելի ցածրորակ արծաթե դրամներով` թագվորիններով։ Պղնձե դրամները կոչվում էին դանգ, քարտեզ և փող։
---
Tsopk and Commagene kingdoms:
Tsopk (Anchient Greeek Σοφηνή, Sophene) was a historical province in ancient Armenia in the East of Asia Minor, situated in the upstream of Euphrates and Tigris rivers. Tsopk Armenian kingdom was established in the 3rd century B.C.
Copper coins struck by Armenian kings of Tsopk, dating back to the second half of the 3rd century B.C. are known to us.
Commagene kingdom copper coins, which were first minted by Mithridates I Callinicus (96-70 B.C.) and were being minted until second half of the I century A.D. also have a certain reference to ancient Armenia’s coinage history.
Greater Armenia Artaxiad kingdom:
The coins of Artaxiad Dynasty (189 B.C. and 1 A.D.), have reached us mostly encompassing the mintages of king Tigran the Great (95-55 B.C.). Artaxiad coinage was minted in accordance to Attic units of measurement, based mainly on Greek drahma. They were minted in Artashat, Tigranakert,
Antioch, Damask, etc.
Artashat Urban Coins:
In I - VII centuries coins of Armenia’s neighboring countries were under circulation; namely coins of Roman and Parthian, and later of Sasanian and Byuzandian origin.
Along with nationwide coins separate urban coinage was also put into circulation. Artashat city copper urban coins of I – II centuries have reached to our days.
During the reign of Bagratids (885-1045) no Armenian coins have been struck, except copper and silver coins struck by the king Kuirike II (1048-1100), representative of Lori branch of that dynasty. Those coins resemble Byuzandian coins of the period. They are the first coins with Armenian inscriptions known to us.
At the end of XI century Armenian Kingdom of Cilicia was established in the northeast coast of Mediterranean sea. Being at first a great principality (1080-1198), it developed into a kingdom (1198-1375). The Principality of Cilicia minted only copper coins, while the Armenian Kingdom of Cilicia struck copper, silver as well as golden coins. Silver coins that were of wide use were struck in various denominations; two drams, drams and half drams. At first they were struck from high quality silver, afterwards from lower quality silver called tagvorin. Copper coins were called dang, kartez.

ԳՐԱԴԱՐԱՆ / LIBRARY
ԿԲ գրադարանը բաց է հանրության համար յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00:
Նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար:
Գրադարանում առկա են մասնագիտական մոտ 6000 անուն գրքեր և պարբերականներ:
Այցելությունները անվճար են:
Գրացվելու համար` 010 59 26 35
---
Library is open to general public each business day, from 10 am to 5 pm.
It is intended not only for internal use by the Central Bank staff but also for students and lecturers of economics institutions.
There are about 6000 titles of professional books and journals available in the library.
Visiting to the Library is free.
For registration: 010 59 26 35

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ / CONSUMER CREDIT REPORT
Որտեղի՞ց կարելի է ստանալ սեփական վարկային զեկույցը:
Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:
Ավելի մանրամասն` https://acra.am/?page_id=605&lang=en

Հասցե` ՀՀ, 0010, Երևան, Մ. Խորենացի 15 շենք,
«Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն 9-րդ հարկ
Հեռ` +374-10-522467, +374-10-522487
Էլ. փոստ՝ [email protected]
Կայք` https://acra.am
---
Where can the credit report requested from?
Any person (subject of credit information) can inquire his/her credit history from credit bureau by – getting a paper copy of his/her credit report from ACRA office or from Haypost nearest postoffice (representing relevant documents); or electronic version – subscribing to ACRA website and using “online Self-Inquiry” service.
Credit report is ordinarily provided instantly provided all the necessary documents are in place. In certain cases, however processing may last up to two working days.
For more information: https://acra.am/?page_id=605&lang=en

Address: 15 Khorenatsi str. Yerevan 0010, Armenia
“Elite Plaza” business center 9th Floor,
Tell: +374-10-522 419, +374-10-522487
E-mail: [email protected]
Web: https://acra.am

Ֆինանսական դիտարկումների կենտրոն / Financial Monitoring Centre
Ֆինանսական դիտարկումների կենտրոնը այն վահանն է, որ Հայաստանի տնտեսությունը և ֆինանսական համակարգը պաշտպանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներքաշվելու ռիսկերից: Կառույցին պաշտոնապես վերապահված են ֆինանսական հետախուզությամբ զբաղվող ազգային մարմնի առաքելությունն ու գործառույթները: Ֆինանսական դիտարկումների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին` որպես Հայաստանի կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանում: Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ֆինանսական հետախուզության մարմինների համաշխարհային կազմակերպության` «Էգմոնտ» խմբի անդամ է: Կառույցի անդամ 120 երկրների հետ համագործակցությունը իրականացվում է տեղեկատվության փոխանակման անվտանգ ցանցով: Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Հայաստանը ներկայացնում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում, ինչպես նաև Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման եվրասիական խմբում:
---
Financial Monitoring Centre (FMC) is the shield, protecting Armenian economy and financial system from the risks of getting involved in money laundering and terrorism financing. The centre is authorized to carry out the mission and operations of a national body engaged in financial intelligence. Financial Monitoring Centre is established in 2005 as a special structural unit of the Central Bank of Armenia.
Financial Monitoring Centre has been the member of Egmont group of financial intelligence units since 2007. Information exchange and cooperation with 120 member-countries of the group is made via safe information exchange network. As a national financial intelligence unit Financial Monitoring Centre represents the Republic of Armenia at EU’s MONEYVAL committee, as well as in Eurasian Group on Combating Money laundering and Financing of Terrorism.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ / THE CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ / THE CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA
Հայաստանի անկախացումից գրեթե 2 ամիս հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 19-ին, ԽՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանկի։
1993 թվականի ապրիլի 27-ը Հայաստանի կենտրոնական բանկի հիմնադրման
օրն է:
Այդ օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն (Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով) ընդունեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքը։
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն՝ Կենտրոնական բանկն իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:
Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է: Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինը բանկի նախագահից, նախագահի երկու տեղակալներից և հինգ անդամներից կազմված խորհուրդն է:
---
On December 19, 1991, about 2 months following the independence of Armenia,
the Armenian Republican Bank of the State Bank of the USSR was reorganized into
the Bank of the Republic of Armenia.
April 27, 1993 is the date
of establishment of the
Central Bank of Armenia.
On this date the Armenia Supreme Council (National Assembly of the Republic
of Armenia) approved the Law of the Republic of Armenia “On the Central Bank
of the Republic of Armenia”.
According to the Law “On the Central Bank of the Republic of Armenia” the Central Bank of Armenia
is a legal entity, the sole founder of which is the
Republic of Armenia.
Chairman of the Central Bank is the highest rank official of the Central Bank. The Board of the Central Bank, comprised of the Bank’s Chairman, two Deputy Chairman and five members, is the superior body
of the Central Bank management.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԿԱՅԱՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ / PHASES OF SET UP, ESTABLISHMENT AND DEVELOPMENT OF ARMENIAN FINANCIAL INSTITUTIONS
1991 – 1993
Ձևավորվեցին առաջին առևտրային բանկերը:
1993 - 1995
Ստեղծվեց երկմակարդակ բանկային համակարգ` Կենտրոնական բանկ և առևտրային բանկեր։ Սկսվեց կարգավորման և վերահսկողության գործընթացը։
1995 – 2002
Երկու փուլով իրականացվեց բանկերի մաքրման, միաձուլման և խոշորացման գործընթացը:
Ընդունվեցին ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր:
Անցում կատարվեց ֆինանսական հաշվետվությունների չափորոշիչներին:
2006
Կենտրոնական բանկը, ստանձնելով բոլոր ֆինանսականկազմակերպությունների կարգավորումն ու վերահսկողությունը, դարձավ համակարգի մեգակարգավորիչը:
---
PHASES OF SET UP, ESTABLISHMENT AND DEVELOPMENT OF ARMENIAN FINANCIAL INSTITUTIONS
1991 - 1993
The first commercial banks were set up.
1993 – 1995
The bi-level Bank system was established comprised of the Central Bank and commercial Banks. Bank regulation and supervision process was launched.
1995 - 2002
Bank cleanup, amalgamation and integration process was realized in two phases.
A number of laws and bylaws were adopted.
A transition to financial statement standards was made.
2006
The Central Bank became the mega-regulator of Armenian financial system, undertaking the role of coordinator and supervisor of financial Institutions.

"ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ" ՀԱՎԱՔՈՐԴԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄ - 500 ԴՐԱՄ / "NOAH’S ARK" COLLECTOR BANKNOTE - 500 DRAM
Շրջանառության մեջ է դրվել 2017թ. նոյեմբերի 22-ին:
Չափ`140x76 մմ
Սերիան` «ՆՏ»
Հիմնական գույներ` ոսկեգույնը, մոխրագույնը, շագանակագույնը և երկնագույնը
Դիմերես` Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի և Էջմիածնի վանքի պատկերներն են, հետին մասում երևում է Արարատ լեռը
Դարձերես` Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին:
Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որն երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:
Հիմնական պաշտպանական հատկանիշները`
1. Ջրանիշ
2. Պաշտպանական ներգիծ
3. Թափանցիկ պատուհան
4. Խորը տպագրություն
5. Մանրատառաշար և մանրապատկերներ
6. Ուլտրամանուշակագույն հատկանիշ
7. Կինեգրամ
8. Օպտիկապես փոփոխական ներկ
Ավելի մանրամասն` https://www.cba.am/en/sitepages/ncbanknotescollector.aspx
---
In circulation since November 22, 2017.
Size: 140x76 mm
Series: «ՆՏ»
Main colors: gold, grey, brown and blue
Front: Images of Reliquary with a fragment of Noah’s Ark and the Monastery of Etchmiadzin, on the background - the Mount Ararat.
Back: Images of Noah and his family with animals and birds around them, on the background - the Mount Ararat.
The banknote has been printed on Hybrid™ - a high quality composite substrate based on a cotton paper, which is covered with thin polyester layers on both sides.

Main security features
1. Watermark
2. Security thread
3. Transparent window
4. Intaglio printing
5. Microtext and microimages
6. UV feature
7. Kinegram
8. Optically variable ink
For more information: https://www.cba.am/en/sitepages/ncbanknotescollector.aspx

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ / DEPOSIT GUARANTEE FUND OF ARMENIA
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005թ., որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ: Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 17 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:
Հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 10 միլիոն դրամ է: Եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 5 միլիոն դրամ:
• Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առաքելությունն է.
նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը,
• Նպաստել բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը,
• Ապահովել երաշխավորված ավանդներ ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությունը
Հասցե ք. Երեւան, Վ. Սարգսյան 6
Հեռախոս` (010)59 26 64, (010)58 35 14
Էլ. փոստ` [email protected]
Կայք` http://www.adgf.am
---
The Deposit Guarantee Fund was established by the Central Bank of the Republic of Armenia in 2005 as a non-profit legal entity.
The objective of the Deposit Guarantee Fund is guaranteeing remuneration of amounts placed by individuals in the banks. The Funds guarantees deposits in all 17 banks operating in Armenia. Remuneration is effected in case of insolvency of a bank.
The maximum amount subject to remuneration of guaranteed deposits is 10 million drams. If the sum is deposited in foreign currency, the maximum amount subject to remuneration is 5 million drams.
Foundation mission
• Protection of depositors' interests
• Enhancing public confidence in and reliability of the banking system by guaranteeing remuneration of bank deposits of individuals, including sole proprietors
• Contribution to the country's financial system stability

V. Sargsyan 6 str. Yerevan, Armenia
Tel. (010)-58-35-14, (010)-59-26-64
E-mail: [email protected]
Web: http://www.adgf.am

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ / THE OFFICE OF FINANCIAL SYSTEM MEDIATOR
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գործում է 2009թ.-ի հունվարի 24-ից, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:
Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում ֆիզիկական անձ սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:
Սպառողը կարող է ներկայացնել բողոք/պահանջ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների դեմ:
Գրասենյակը իրավասու է քննելու ֆիզիկական անձանց պահանջ-բողոքները, եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո և Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն. դրամը և այդ պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:
Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ քննության գործընթացը պարզ է և կարճ:
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+374 60) 70-11-11
Ֆաքս` (+374 10) 58-24-21
Էլ. փոստ` [email protected]
Կայք` www.fsm.am
---
The Office of Financial System Mediator
The Office of Financial System Mediator has been functioning since January 24, 2009. Its founder is the Central Bank of Armenia.
The aims of the Office are to protect individual consumers’ rights and interests in the financial field, to consider their demands fast and free of charge, to raise public confidence in the financial system and to increase financial mediation.
The consumer can present a complaint/claim against financial organizations acting in Armenia
The Office is competent to consider demand-complaints of individuals, if the considered actions or inactions have taken place since August 2, 2008 and if they applied to the Mediator within 6 months after applying to the financial organization. Property claim must not exceed 10 million drams and the claim should be presented to the financial organization in advance.
The services of Mediator are free of charge and the process of consideration is simple and short.

“Elite Plaza” Business Center, 7th floor
15 Khorenatsi str., Yerevan 0010, Armenia
Tel. (+374 60) 70-11-11
Fax (+374 10) 58-24-21
E-mail: [email protected]
Web: www.fsm.am

Welcome to Central Bank Visitor Centre
Dear Visitors,
We are pleased to welcome you at the Central Bank Visitor Centre’s website in 360 stories.com

AUA Library (Studying Area)
AUA’s AGBU Papazian Library holds the largest collection of English language books in Armenia with more than 42,000 books, 188,000 e-books, and 36,000 e-journals. The library provides individual and group study areas that are available through reservation. Unsurprisingly, it is a student favorite!

AUA Akian Art Gallery
AUA has its own art gallery where we host numerous events throughout the year, ranging from exhibitions to classical concerts to public presentations. An added perk, you can enjoy a fabulous view of Yerevan with Mount Ararat.

AUA Classroom 308E
Classroom 308E is one of its kind at AUA. It is the only oval-shaped, tiered classroom in the PAB and is a student favorite.

Thanks for visiting 360Stories. To enjoy the 360 experience on your phone, please download the 360Stories app.